Type | Name | Description | Modified | Size |
| Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը ZOOM հավելվածի միջոցով | Ուղեցույցում նկարագրվում են էլեկտրոնային սարքերին միանալու, առցանց կրթության հիմնական ծրագրերն օգտագործելու քայլաշարերը։ Այն նաև աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթության կազմակերպմանը հարթակի միջոցով։
Ուղեցույցը նախատեսված է ուսուցիչների, երեխաների և նրանց ծնողների համար։
| 23/06/2020 | 4MB |
| Կառավարչական հմտություններ | «Կառավարչական հմտություններ» ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարիչների, կառավարման մասնագետների, ձեռնարկատիրական և այլ գործունեություն ծավալող կազմակերպությունների ղեկավարների, կառավարման ոլորտի դասախոսների և առհասարակ լայն շրջանակի համար:
| 29/04/2020 | 3MB |
| Արդյունավետ գործարար հաղորդակցություն | Ձեռնարկի նպատակն է ընթերցողին մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան տեսական և գործնական տեղեկություններ, որոնք կօգնեն հասկանալ սեփական անձի շփման յուրահատկությունները, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը միջանձնային և խմբային շփման համատեքստում։
Երևան, 2020 | 24/02/2020 | 4MB |
| Ինչպե՞ս հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ | Սույն ձեռնարկը նախատեսված է դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար և նպատակ ունի ծանոթացնելու հաշմանդամություն ունեցող երեխաների հետ հաղորդակցվելու առանձնահատկություններին: Երևան, 2015 | 05/12/2019 | 361KB |
| Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հոգեբ․ աջակցություն | Ձեռնարկը նախատեսված է հոգեբանական խնդիրներ և զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներին աջակցություն տրամադրող հոգեբանների, ինչպես նաև՝ ծնողների և հոգեբանական կրթություն ստացող ուսանողների համար։
Երևան, 2019 | 18/06/2019 | 1MB |
| Ծնողավարության ձեռնարկ հատուկ կարիքներով երեխաների համար | Ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական, կրտսեր ու ավագ դպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների հետ աշխատող մասնագետների համար։ Այն ուղեցույց է մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև սոցիալական հոգածություն և ներառական կրթություն իրականացնող հաստատությունների մասնագետների համար։ Ձեռնարկը պարունակում է նաև ծնողավարման հմտությունների զարգացմանը նպաստող թրեյնինգ , որն ուղեցույց կլինի նախադպրոցական, դպրոցական տարբեր հաստատություններում աշխատող ծնողների հետ հոգեբանական աշխատանքներ իրականացնելիս։
Երևան, 2019․ | 18/06/2019 | 1MB |
| Preschool Disaster Risk Management Plan | The Preschool Disaster Risk Management Plan is developed within Institutionalization, replication and dissemination of Disaster Risk Reduction interventions in South Caucasus of European Union Civil Protection and Humanitarian Aid Operations” Project. The plan was developed through the joint support of Save the Children International Armenian Representative Office, DRR National Platform in Armenia (ARNAP), UNICEF Armenia, UNDP in Armenia, OxYGen Foundation for Protection of Youth and Women Rights, experts from RA Ministry of Emergency Situations (MES), RA Ministry of Education and Science (MoES), RA Ministry of Territorial Administration and Development (MTAD) and RA Crisis Management State Academy of the Emergency Situations (CMSA) and was presented to Government RA for adoption in November 2018. The Preschool Disaster Risk Management Plan consists of two parts – The Methodological Guide for Developing Disaster Risk Management Plan of Preschool Educational Institutions and the Preschool DRM Plan itself. | 20/02/2019 | 4MB |
| Ես գիտեմ իմ երեխային, իսկ դո՞ւ | ձեռնարկը նախատեսված է 0-6 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար. այն պատմում է վաղ մանկության զարգացման և առողջության, դաստիարակության մեթոդների, ինչպես նաև երեխայի հանդեպ բռնության դրսևորումների մասին: | 13/03/2018 | 595KB |
| Social Enterprise | The handbook was developed by Save the Children in Armenia in the framework of “Livelihood improvement through fostering employment of people with disabilities” (LIFE) program and was published within the scope of the “Social Innovations for Vocational Education and Employability (SIVEE) of Young People with Disabilities” project with the support of the European Union. The aim of the handbook is to help people understand what social enterprise is and what it differs from non-profit or corporate social initiative. It emphasizes the mission-determining process, the existing business models, management issues, efficient marketing and communication steps. | 12/01/2018 | 10MB |
| Սոցիալական ձեռնարկատիրություն | Ձեռնարկը մշակվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում՝ զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, իսկ հրատարակվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» (SIVEE) ծրագրի շրջանակներում։ Ձեռնարկի նպատական է օգնել հասկանալ, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը և ինչով է այն տարբերվում շահույթ չհետապնդող կամ կորպորատիվ սոցիալական նախաձեռնություններից։ Այն ընդգծում է առաքելությունը սահմանելու գործընթացը, առկա բիզնես մոդելները, կառավարման խնդիրները, արդյունավետ շուկայավարման և հաղորդակցման քայլերը, ինչպես նաև սոցիալական ազդեցության չափման մոտեցումները։ | 12/01/2018 | 13MB |