Type | Name | Description | Modified | Size |
| Երեխաների պաշտպանությունը բռնությունից | Ձեռնարկն ուղղված է երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարողությունների զարգացմանն և նախատեսված է երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների և «Երեխաներին բռնությունից պաշտպանության» թեմայով վերապատրաստումներ իրականացնողների համար։
Երևան, 2019 | 17/07/2019 | 2MB |
| Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հոգեբ․ աջակցություն | Ձեռնարկը նախատեսված է հոգեբանական խնդիրներ և զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներին աջակցություն տրամադրող հոգեբանների, ինչպես նաև՝ ծնողների և հոգեբանական կրթություն ստացող ուսանողների համար։
Երևան, 2019 | 18/06/2019 | 1MB |
| Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը ZOOM հավելվածի միջոցով | Ուղեցույցում նկարագրվում են էլեկտրոնային սարքերին միանալու, առցանց կրթության հիմնական ծրագրերն օգտագործելու քայլաշարերը։ Այն նաև աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթության կազմակերպմանը հարթակի միջոցով։
Ուղեցույցը նախատեսված է ուսուցիչների, երեխաների և նրանց ծնողների համար։
| 23/06/2020 | 4MB |
| Ինչպե՞ս հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ | Սույն ձեռնարկը նախատեսված է դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար և նպատակ ունի ծանոթացնելու հաշմանդամություն ունեցող երեխաների հետ հաղորդակցվելու առանձնահատկություններին: Երևան, 2015 | 05/12/2019 | 361KB |
| Խաղ-Լոտոներ | «Ինչ անել երկրաշարժից հետո» և «Ինչ անել հրդեհից հետո» խաղերը նախատեսված են 3-10 տարեկան երեխաների ԱՌՆ պատրաստվածությունն ամրապնդելու համար։ | 23/05/2018 | 14MB |
| Կառավարչական հմտություններ | «Կառավարչական հմտություններ» ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարիչների, կառավարման մասնագետների, ձեռնարկատիրական և այլ գործունեություն ծավալող կազմակերպությունների ղեկավարների, կառավարման ոլորտի դասախոսների և առհասարակ լայն շրջանակի համար:
| 29/04/2020 | 3MB |
| Հակասթրես-վարժություններ | Այս հանգստացնող/թուլացնող խաղարկային վարժությունները մշակվել են «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» «Ապաքինում և կրթություն արվեստի միջոցով (HEART)» ծրագրի շրջանակներում և նախատեսված են սթրեսային միջավայրում գտնվող երեխաների համար: | 14/04/2020 | 3MB |
| ՀՀ-ում նախադպրոցական կրթության մատչելիության հետազոտություն | Հայաստանում նախադպրոցական կրթության մատչելիության հետազոտությունը կատարվել է 2016թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
Հետազոտության նպատակն է գնահատել Հայաստանում նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիությունը 3-6 տարեկան երեխաների համար։
Աշխարհագրությունը՝ Հայաստանի 10 մարզերը և Երևանը։
Թիրախը՝ 600 տնային տնտեսություններ, որոնք ունեն 3-6 տարեկան երեխաներ և որոնք հանդիսանում են 2016-2017թթ.-ին նախադպրոցական կրթության ծառայությունների փաստացի կամ պոտենցիալ շահառուներ:
| 29/11/2017 | 3MB |
| Հնարավորություններ երիտասարդներին | Սույն տեղեկատվական գրքույկը իր մեջ զետեղում է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին մասնակցություն ունեցած մի շարք կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունները։ Գրքույկի տեղեկատվությունը թարմացվել է 2020թ․ հունվարին։
Տոնավաճառը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ.) շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա: Հայաստանում այն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
| 09/03/2020 | 5MB |
| Հոգեբանական առաջին օգնության դասընթաց | Երեխաների հետ աշխատող մասնագետների համար ձեռնարկ, Երևան, 2012
Ձեռնարկը պատրաստվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության կողմից երեխաների հետ աշխատող մասնագետների համար։ Այն նախատեսված է աղետների և կոնֆլիկտների ընթացքում տուժած երեխաների հետ աշխատելու համար։
| 12/02/2018 | 14MB |