Type | Name | Description | Modified | Size |
| Ծնողավարության ձեռնարկ հատուկ կարիքներով երեխաների համար | Ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական, կրտսեր ու ավագ դպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների հետ աշխատող մասնագետների համար։ Այն ուղեցույց է մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև սոցիալական հոգածություն և ներառական կրթություն իրականացնող հաստատությունների մասնագետների համար։ Ձեռնարկը պարունակում է նաև ծնողավարման հմտությունների զարգացմանը նպաստող թրեյնինգ , որն ուղեցույց կլինի նախադպրոցական, դպրոցական տարբեր հաստատություններում աշխատող ծնողների հետ հոգեբանական աշխատանքներ իրականացնելիս։
Երևան, 2019․ | 18/06/2019 | 1MB |
| Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հոգեբ․ աջակցություն | Ձեռնարկը նախատեսված է հոգեբանական խնդիրներ և զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներին աջակցություն տրամադրող հոգեբանների, ինչպես նաև՝ ծնողների և հոգեբանական կրթություն ստացող ուսանողների համար։
Երևան, 2019 | 18/06/2019 | 1MB |
| Երեխաների պաշտպանությունը բռնությունից | Ձեռնարկն ուղղված է երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարողությունների զարգացմանն և նախատեսված է երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների և «Երեխաներին բռնությունից պաշտպանության» թեմայով վերապատրաստումներ իրականացնողների համար։
Երևան, 2019 | 17/07/2019 | 2MB |
| Ինչպե՞ս հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ | Սույն ձեռնարկը նախատեսված է դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար և նպատակ ունի ծանոթացնելու հաշմանդամություն ունեցող երեխաների հետ հաղորդակցվելու առանձնահատկություններին: Երևան, 2015 | 05/12/2019 | 361KB |
| Առողջ սննդի սկզբունքներ ու դպրոցական առողջ ճաշացանկ | Ծնողների համար նախատեսված այս ձեռնարկը ներկայացնում է ամփոփ տեղեկեկատվություն առողջ սննդի սկզբունքների մասին, ինչպես նաև պարունակում է երեխաների դպրոցական լանչերի մատչելի բաղադրատոմսեր։ Երևան, 2019 | 15/01/2020 | 2MB |
| Կառավարչական հմտություններ | «Կառավարչական հմտություններ» ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարիչների, կառավարման մասնագետների, ձեռնարկատիրական և այլ գործունեություն ծավալող կազմակերպությունների ղեկավարների, կառավարման ոլորտի դասախոսների և առհասարակ լայն շրջանակի համար:
| 29/04/2020 | 3MB |
| Արդյունավետ գործարար հաղորդակցություն | Ձեռնարկի նպատակն է ընթերցողին մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան տեսական և գործնական տեղեկություններ, որոնք կօգնեն հասկանալ սեփական անձի շփման յուրահատկությունները, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը միջանձնային և խմբային շփման համատեքստում։
Երևան, 2020 | 24/02/2020 | 4MB |
| Հակասթրես-վարժություններ | Այս հանգստացնող/թուլացնող խաղարկային վարժությունները մշակվել են «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» «Ապաքինում և կրթություն արվեստի միջոցով (HEART)» ծրագրի շրջանակներում և նախատեսված են սթրեսային միջավայրում գտնվող երեխաների համար: | 14/04/2020 | 3MB |
| Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը ZOOM հավելվածի միջոցով | Ուղեցույցում նկարագրվում են էլեկտրոնային սարքերին միանալու, առցանց կրթության հիմնական ծրագրերն օգտագործելու քայլաշարերը։ Այն նաև աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթության կազմակերպմանը հարթակի միջոցով։
Ուղեցույցը նախատեսված է ուսուցիչների, երեխաների և նրանց ծնողների համար։
| 23/06/2020 | 4MB |
| Աշխատաշուկայի երիտասարդակենտրոն, գենդերազգայուն հետազոտ-ն | Հետազոտության նպատակը Հայաստանում աշխատաշուկայի ժամանակակից կարիքների համապետական գնահատման անցկացումն էր ՝ ուղղված երիտասարդության ուշադրությանը, վերլուծել, թե ինչպես են երիտասարդության առկա հմտությունները, ինչպես նաև առկա հնարավորությունները ՝ համապատասխանելու Հայաստանում շուկայի պահանջներին: Գնահատման հիմնական օբյեկտը / թիրախը աշխատաշուկան էր, հատուկ ուշադրության կենտրոնում էին երիտասարդությունը (հիմնականում կանանց և տղամարդկանց 18-30 տարեկան տարիքային խումբը), ներառյալ սոցիալապես անապահով խավերը: Հետազոտության շրջանակներում թիրախավորվել են Հայաստանի աշխատաշուկայի տարբեր ուղղակի և անուղղակի դերակատարներ, սակայն հատուկ ուշադրություն է դարձվել ՏՏ և զբոսաշրջության ոլորտներին: | 30/07/2020 | 6MB |