Resources

TypeNameDescriptionModifiedSize
application/pdfՄանկավարժահոգեբանական գնահատման և աջակցության կազմակերպում Սույն ձեռնարկի նպատակը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է։ Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք։ Երևան, 2019 18/06/20193MB
application/pdfԵրեխաների պաշտպանությունը բռնությունիցՁեռնարկն ուղղված է երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարողությունների զարգացմանն և նախատեսված է երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների և «Երեխաներին բռնությունից պաշտպանության» թեմայով վերապատրաստումներ իրականացնողների համար։ Երևան, 201917/07/20192MB
application/pdfԱշխ․ շուկայի երիտասարդակենտրոն գենդերազգայուն հետազոտությունՀետազոտության նպատակն է իրականացնել ժամանակակից աշխատաշուկայի կարիքների գնահատում` շեշտադրելով երիտասարդներին և վերլուծելով, թե երիտասարդների հմտությունները, ինչպես նաև առկա հնարավորություններն որքանով են համապատասխանում Հայաստանում շուկայի պահանջներին։ Գնահատման հիմնական օբյեկտը/թիրախը աշխատաշուկան է՝ հիմնականում 18-30 տարեկան կանայք և տղամարդիկ՝ ներառյալ սոցիալապես խոցելի խմբերը։ Հետազոտության շրջանակներում թիրախավորվել են հայաստանյան աշխատաշուկայի ուղղակի և անուղղակի տարբեր դերակատարներ, սակայն, հիմնական շեշտը դրվել է ՏՏ և Տուրիզմի ոլորտների վրա։24/10/20196MB
application/pdfԻնչպե՞ս հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետՍույն ձեռնարկը նախատեսված է դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար և նպատակ ունի ծանոթացնելու հաշմանդամություն ունեցող երեխաների հետ հաղորդակցվելու առանձնահատկություններին: Երևան, 201505/12/2019361KB
application/pdfԱռողջ սննդի սկզբունքներ ու դպրոցական առողջ ճաշացանկԾնողների համար նախատեսված այս ձեռնարկը ներկայացնում է ամփոփ տեղեկեկատվություն առողջ սննդի սկզբունքների մասին, ինչպես նաև պարունակում է երեխաների դպրոցական լանչերի մատչելի բաղադրատոմսեր։ Երևան, 201915/01/20202MB
application/pdfԱրդյունավետ գործարար հաղորդակցությունՁեռնարկի նպատակն է ընթերցողին մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան տեսական և գործնական տեղեկություններ, որոնք կօգնեն հասկանալ սեփական անձի շփման յուրահատկությունները, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը միջանձնային և խմբային շփման համատեքստում։ Երևան, 202024/02/20204MB
application/pdfՀնարավորություններ երիտասարդներինՍույն տեղեկատվական գրքույկը իր մեջ զետեղում է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին մասնակցություն ունեցած մի շարք կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունները։ Գրքույկի տեղեկատվությունը թարմացվել է 2020թ․ հունվարին։ Տոնավաճառը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ.) շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա: Հայաստանում այն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 09/03/20205MB
application/pdfՀակասթրես-վարժություններԱյս հանգստացնող/թուլացնող խաղարկային վարժությունները մշակվել են «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» «Ապաքինում և կրթություն արվեստի միջոցով (HEART)» ծրագրի շրջանակներում և նախատեսված են սթրեսային միջավայրում գտնվող երեխաների համար:14/04/20203MB
application/pdfԿառավարչական հմտություններ«Կառավարչական հմտություններ» ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարիչների, կառավարման մասնագետների, ձեռնարկատիրական և այլ գործունեություն ծավալող կազմակերպությունների ղեկավարների, կառավարման ոլորտի դասախոսների և առհասարակ լայն շրջանակի համար: 29/04/20203MB
application/pdfԻնչպես կազմակերպել հեռավար ուսուցումը ZOOM հավելվածի միջոցովՈւղեցույցում նկարագրվում են էլեկտրոնային սարքերին միանալու, առցանց կրթության հիմնական ծրագրերն օգտագործելու քայլաշարերը։ Այն նաև աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթության կազմակերպմանը հարթակի միջոցով։ Ուղեցույցը նախատեսված է ուսուցիչների, երեխաների և նրանց ծնողների համար։ 23/06/20204MB

Pages